Հանդիպում Համո Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի հետ

Այսօր Շիրակի պետական համալսարանում էր «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրի Սահյանը: Շիրակի մայր բուհի ուսանողների հետ հանդիպմանը մեծանուն բանաստեղծի որդին որոշ դրվագներ պատմեց հոր մասին, անդրադաձավ նրա ստեղծագործական գործունեությանը։ Հանդիպումն սկսվեց հարցուպատասխանի ձևաչափով, ապա վերածվեց հուշ-ցերեկույթի։ Ուսանողներն իրենց հանպատրաստից ասմունքներով սահյանական ջերմ շունչ հաղորդեցին հանդիպմանը։