Լրագրության դաս՝ Աշոցքում
Այսօր Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի դասախոս Նունե Արևշատյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարտիկյանը ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի գլխավորությամբ մասնագիտական կողմնորոշման դասընթաց անցկացրեցին Աշոցքի միջնակարգ դպրոցում։ Հանդիպմանը մասնակցում էին մի քանի համայնքների՝ Թորոսգյուղի, Գոգհովիտի, Զույգաղբյուրի, Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Բավրայի, Սիզավետի, Կրասարի, Ցողամարգի 12-րդ դասարանի աշակերտները։
Բուհի ղեկավարը ներկայացրեց համալսարանի ընձեռած կրթական հնարավորությունները, իրականացվող միջազգային ծրագրերը։ Լրագրության բաժնի աշխատակիցներն էլ խոսեցին այս մասնագիտության առանձնահատկությունների, նրբությունների մասին, ներկայացրեցին աշխատաշուկայի մեծ պահանջարկը, կարևորեցին լրագրողի դերը ժողովրդավարական երկիր կառուցելու ու թշնամիների հետ տեղեկատվական պատերազմ մղելու հարցում։
Համաձայնություն ձեռք բերվեց լրագրության վարպետության դաս անցկացնել Շիրակի պետական համալսարանում, իսկ ստուդիայի հնարավորությունները օգտագործելով՝ աշակերտների մասնակցությամբ պատրաստել ռեպորտաժներ։
Հանդիպման ընթացքում հնչեցին տարբեր հարցադրումներ, աշակերտներից ոմանք ներկայացրեցին իրենց առաջարկները։ Աշոցքի դպրոցի աշակերտ Ռոբերտ Դանիելյանի առաջարկը՝ ստորև․
———