«Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» — WBL4JOB ծրագրի աշխատանքների ընթացքը ՇՊՀ-ում

2021 թվականի ապրիլի 15-ին WBL4JOB ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՇՊՀ աշխատանքային թիմի նիստը, որտեղ քննարկվեցին բուհի դերը և անելիքները ծրագրի շրջանակներում: Պայմանավորված նախատեսված աշխատանքների ուղղություններով և բովանդակությամբ՝ հանդիպման ընթացքում ՇՊՀ ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանն առաջարկեց, որ թիմը բաժանվի երկու խմբի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, և նրանց ներկայացվեցին իրենց առաջիկա անելիքները:

2021 թվականի ապրիլի 19-ին առցանց հանդիպում տեղի ունեցավ ՇՊՀ աշխատակիցների և WBL4JOB ծրագրի համակարգող՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի և ծրագրի պատասխանատու Գոհար Ղալաչյանի հետ:

Ծրագրի համկարգող Ա. Նավոյանը տրամադրեց լրացուցիչ սկզբնաղբյուրներ, որոնք պետք է համեմատվեն և վերլուծվեն, ինչպես նաև դրանց հիման վրա պետք է ներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Քննարկվեցին նաև աշխատանքային այլ հարցեր: