«Ժամանակակից ֆիզիկաաթեմատիկական և թվային կրթության խնդիրները և հեռանկարները» խորագրով միջազգային IV գիտագործնական գիտաժողով
Կեմերովոյի պետական համալսարանի Նովոկուզնեցկի մասնաճյուղում 2020թ-ի փետրվարի 7-ին կազմակերպվում է «Ժամանակակից ֆիզիկամաթեմատիկական և թվային կրթության խնդիրները և հեռանկարները» խորագրով միջազգային IV գիտագործնական գիտաժողով՝ հեռակա և առկա ձևաչափերով : Հայտերը և հոդվածները անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ-ի հունվարի 26-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fmfkonf@yandex.ru: Պահանջներին համապատասխանելու դեպքում հոդվածները կտպագրվեն «Մանկավարժական կրթության տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» էլեկտրոնային գիտական ամսագրում, որը նաև առկա է РИНЦ բազայում:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: