ARPA ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 35 ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ARPA հիմնարկը հայտարարում է նորարարության մրցույթ մինչև 35 տարեկան գիտնակաների և ասպիրանտների համար: Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է 2019թ. մայիսի 30-ը: Լավագույն կհամարվի այն հայտը, որը կգերազանցի նմանօրինակ աշխատանքներին և կներառի փորձարարական արդյունքներ, տվյալներ, պատկերներ և հաշվարկներ: 1-ին տեղը զբաղեցրած մասնակցին կտրամադրվի 2000$, 2-րդ տեղը զբաղեցրածին՝ 1000$, 3-րդ տեղը զբաղեցրածին՝ 600$, 4-րդ տեղը զբաղեցրածին՝ 400$:

Մրցույթին մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Մանրամասների համար՝ Հայտարարություն