ԱՄՆ-ում մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորություն

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունը ներակյացնում է կրթական փոխանակման երկու ծրագրեր 2020-2021 ուսումնական տարում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար՝ Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ Հովնանյան ծրագրերը: Այս ծրագրերը նախատեսված են բոլոր այն ուսանողների  համար, ովքեր ՀՀ քաղաքացի են մշտական բնակիչ, ունեն բակալավրի աստիճան,  վարժ տիրապետում են անգլերենին (անցկացվելու են TOEFL և GRE քննություններ):

Ֆուլբրայթ ուսանողական ծրագիրը աջակցում է ուսումնառությանը միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիալական գիտությունների,  լրագրության, իրավաբանական, կրթական, ամերիկյան հետազոտությունների, քաղաքագիտության,  բնապահպանական

հետազոտությունների եւ հանրային առողջության ոլորտներում, իսկ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը` գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև ձեռներեցության ոլորտներում:

Ընտրված մասնակիցներն իրենց ուսումնառությունն ԱՄՆ-ում կսկսեն 2020թ.-ին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ՄԱՅԻՍԻ 24-ն է:

Մայիսի 6-ին ժամը 18:00-ին In Art Studio-ում կկայանա Fulbright  ծրագրի մասին տեղեկատվական միջոցառում: Սիրով սպասում ենք այն անձանց, ովքեր հետաքրքրված են այս ծրագրով:  Մուտքն ազատ է:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ դեսպանատան կայք՝

https://www.usa.am/cms/announcements.php, իսկ հարցեր ունենալու դեպքում՝ գրեք մեզ YerevanFulbright@state.gov հասցեով: