«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում, Պորտո

2022թ. հունվարի 16-22-ը  Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում (Պորտո)  տեղի ունեցավ «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում՝ Էրազմուս + «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը  և միջազգայնացումը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում:

Վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչները Հայաստանից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից և Լատվիայից: Միջոցառմանն առցանց մասնակցում էին նաև գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները Միացյալ Թագավորությունից, Լատվիայից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Նշյալ վերապատրաստմանը Շիրակի պետական համալսարանից մասնակցում էին Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրենպրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը և Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը:

Մեկշաբաթյա վերապատրաստումը երկձևաչափ էր՝ առկա և առցանց, որին  մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից: Եվրոպական բուհերի ներկայացուցիչները տեսաշարերի և սալիկաշարերի կիրարկմամբ ներկայացնում էին կրթական ծրագրերը, անգլերենով դասավանդելու արդիական մեթոդաբանությունը մասնահատկությունները, ուսանողակենտրոն ուսուցմանը նպաստող գործոնները, ինչպես նաև մոտիվացիոն նամակ, հաշվետվություն գրելու առանձնահատկությունները:

Վերապատրաստման մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

Օրակարգ