ERASMUS+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ERASMUS+ ակադեմիական շարժունության եվրոպական ծրագրին կարող են մասնակցել ՇՊՀ վարչական, դասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները:
Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով, իսկ վարչական և դասախոսական կազմի համար՝ 5 օրով:
Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի մարտի 20-ը՝ առցանց գրանցվելով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:
Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ տեղեկատվությանը:
Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն
Էլ. հասցե՝ shsuinternational@shsu.am , հեռ.՝ 077069126