Երկարաձգվել է Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանի ERASMUS+ ակադեմիական շարժունության ծրագրին դիմելու ժամկետը

ERASMUS+ ակադեմիական շարժունության եվրոպական ծրագրին կարող են մասնակցել ՇՊՀ վարչական, դասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով, իսկ վարչական և դասախոսական կազմի համար՝ 5 օրով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի մարտի 20-ը՝ առցանց գրանցվելով  և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ տեղեկատվությանը:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն

Էլ. հասցե՝  shsuinternational@shsu.am ,  հեռ.՝ 077069126