ERASMUS + ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԼՈՒԺ ՆԱՊՈԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱՅԱ ՄԱՐԵԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

      

ERASMUS + շարժունության եվրոպական ծրագրին կարող են մասնակցել վարչական կազմի և այն  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ովքեր դասավանդում են հետևյալ ուղղություններով.

  • Ֆիզիկական գիտություն
  • Կենսաբանական և առընթեր գիտություն
  • Լեզուներ
  • Փիլիսոփայություն և էթիկա
  • Սոցիալական և վարքաբանական գիտություններ
  • Կառավարում և վարչարարություն

Շարժունությանը դիմելու համար անհրաժեշտ է Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  1. անձնագիր
  2. CV
  3. դասավանդման (պրոֆեսորադասախոսական կազմ) կամ փորձի փոխանակման (վարչական կազմ) ուղղությամբ պլան՝ 5 օրվա շարժունության համար:

Շարժունությունն իրականացվում է 5 օրով։ Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Ծրագրին կարող եք դիմել մինչև 2019թ. փետրվարի 10-ը՝ փաստաթղթերը ներկայացնելով   Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն:

Մանրամասների համար կարող եք դիմել.

Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն

Էլ. հասցե. shsu.international@gmail.com

Հեռ. +312-69494, +374-93006346

Շիրակի պետական համալսարան

Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան