Կայացել է ERASMUS+ ABioNet-ի հերթական աշխատաժողովը

2019թ մայիսի 6-11-ը Իտալիայի Տերամո քաղաքում տեղի է ունեցել ՇՊՀ-ում իրականացվող ERASMUS+ ABioNet ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը, որն իր մեջ ներառել է վերապատրաստում, աշխատաժողով և ծրագրի համակարգողների քննարկում: Վերապատրաստման ընթացքում ներկայացվել են սննդի տեխնոլոգիայի բնագավառում նորարարական տարբեր մոտեցումների, ինչպես նաև միջազգային բիզնեսի կառավարման ուղիների մասին թեմաներ: Կազմակերպվել է նաև այց համալսարանի լաբորատորիաներ: Աշխատաժողովի ժամանակ քննարկվել են սննդի տեխնոլոգիայում նոր հմտությունների ձեռքբերման և ուսուցման մեթոդաբանության, կայուն ձեռնարկատիրության վերաբերյալ թեմաներ: Հանդիպման երրորդ մասը նվիրված է եղել նոր մասնագիտական ծրագրերի մեկնարկի ժամկետներին և ուսպլաններում նոր առարկաների ընդգրկմանը: Այս շրջանակներում ՇՊՀ-ի աշխատախումբն առաջարկել է, որ ներդրվի «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ նոր մագիստրոսական ծրագիր, որի առարկայական նկարագրիչներն ու մասնագիրը ներկայացվել են ՇՊՀ-ի աշխատակազմի կողմից: Քննարկվել են նաև մասնագետների վերապատրաստման և ուսանողների ակադեմիական շարժունության հարցեր:

ՇՊՀ-ից մասնակցել են ծրագրի համակարգող Հ.Մելքոնյանը և մասնագիտական աշխատախումբը՝ Ա. Գրիգորյան, Գ.Օքսուզյան և Կ.Պետրոսյան: