ERASMUS+ ABioNet ծրագրի աշխատանքների ընթացքը /Սալոնիկ — 2019 հոկտեմբեր/

2019թ-ի հոկտեմբերի 10-13–ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ ERASMUS+ ABioNet ծրագրի  հերթական  հանդիպումը Հելլենիկի միջազգային համալսարանում  ( IHU -International Hellenic University):

Քննարկումները կատարվեցին ներկայացված օրակարգին համապատասխան: Տեղի ունեցավ միջբուհական համատեղ աշխատանքային ցանցի ստեղծման ռազմավարական փաստաթղթի քննարկում:

Հայկական համալսարանները ներկայացրեցին ուսումնական պլանների վերջնական տարբերակները և մագիստրոսական ծրագրերի մեկնարկման ժամկետները: ՇՊՀ-ում «Կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2020թ-ի սեպտեմբերին: Մեր կողմից ներկայացվեց նաև սեպտեմբեր ամսին ձեռք բերված սարքերի մասին տեղեկատվություն:

Եվրոպական գործընկերների հետ քննարկվեցին նաև մասնագետների կարճաժամկետ ու երկարաժամկետ վերապատրաստման և ուսանողների ակադեմիական շարժունության հարցերը:

IHU-ի կողմից կազմակերպվեց ուսումնական այց ձեռնարկությունների ինկուբատորներ և օժանդակ կառույցներ:

ՇՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ծրագրի մասնագիտական աշխատախմբի անդամներ` Ա. Գրիգորյանը և Գ.Օքսուզյանը: