Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի շրջանավարտ Արամ Մուրադյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության շրջանավարտ Արամ Գուրգենի Մուրադյանը։

23-ամյա Արամ Մուրադյանը Շիրակի մարզի Կապս համայնքից էր։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արամ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։