«Ռուսական մագիստրատուրայի ստեղծումը. համառուսաստանյան հետազոտութունների արդյունքները» խորագրով առցանց քննարկում

ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Տնտեսագիտության ֆակուլտետը 2021 թ․-ի ապրիլի 8-ին ՝ ժամը 13: 00-ին կազմակերպում է «Ռուսական մագիստրատուրայի ստեղծումը. համառուսաստանյան հետազոտությունների արդյունքները» խորագրով առցանց քննարկում:

Քննարկման խոսնակներն  են՝

  • Գարմոնովա Աննա Վլադիմիրովնա— «Ռուսաստանի մագիստրատուրայի ստեղծումը» նախագիծ-ծրագրի ղեկավար, Ազգային հետազոտությունների համալսարանի (ԱՀՀ) «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» համալսարանական համագործակցության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու
  • Օպֆեր Եվգենիա Անատոլևնա— ԱՀՀ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» կրթության ինստիտուտի գիտաշխատող, մանկավարժական գիտությունների թեկնածու
  • Շչեգլովա Դարյա Վլադիմիրովնա ԱՀՀ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» կրթության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու

Ուսումնասիրությունից պարզվել է, որ ռուսական մագիստրոսական ծրագրերն առավելապես ուղղված են գիտական իրավասությունների ձևավորմանը, ընդ որում, մագիստրատուրայի ուսանողների միայն 14,9 %-ն է ծրագրում իր աշխատանքային գործունեությունը շարունակել ակադեմիական կամ գիտական ոլորտներում: Միևնույն ժամանակ ուսանողները չունեն թվային համընդհանուր իրավասություններ և ամենևին չեն ակնկալում, որ մագիստրատուրան կձևավորի դրանք: Մասամբ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ դասախոսները պատրաստ չեն աշխատելու թվային իրավասությունների տիրույթում:

Այսպիսով՝ համաճարակի նախօրեին մագիստրատուրայի դասախոսների կեսից ավելին մասնագիտական գործունեության ընթացքում չօգտագործեց ժամանակակից տեխնոլոգիաներ, իսկ մեկ քառորդը պատրաստ չէր հեռավար աշխատանքին:

Բացի այդ, հակասություն գոյություն ունի մագիստրատուրայի ուսանողների և դասավանդողների նախընտրությունների մեջ՝ մագիստրատուրայում սովորելու և աշխատելու վերաբերյալ.

  • մագիստրանտները նախընտրում են պրակտիկային ուղղորդված ծրագրեր՝ ցանկանալով ձեռք բերել համապատասխան պատշաճ թվային իրավասություններ, որոնց պահանջն ունեն գործատուները,
  • դասախոսները նախընտրում են աշխատել մագիստրատուրայի ակադեմիական ձևաչափով և հաճախ պատրաստ չեն նոր ձևաչափերի:

Միաժամանակ կազմակերպիչները կենտրոնանում են դաշնային պետական կրթական չափորոշիչների և կատարողական ցուցանիշների ֆորմալ կողմի վրա, ինչը միշտ չէ, որ համապատասխանում է մագիստրանտների և աշխատաշուկայի արդիական պահանջներին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfk2rNTG4nplnr5LpjVbHsfF5GkCIaol87VaBcKhU5yLJ61mA/viewform։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):