Մեկնարկում է DataPoint Armenia կազմակերպության K-Minds ծրագրի երկրորդ փուլը

K-Minds-ը հավակնոտ և տևյալագիտությամբ հետաքրքրվող հայ երիտասարդների համար նախատեսված 10 շաբաթ տևողությամբ ու լիովին համաֆինանսավորվող ծրագիր է, որը տալիս է խորացված գիտելիք և սկսնակին այդքան անհրաժեշտ մասնագիտական փորձ՝ տվյալագիտությանն առնչվող ոլորտներ պատրաստ ու վստահ մուտք գործելու համար։

Ծրագիրը կառուցված է երեք հիմնական մասերից՝

  • Իրական նախագծի վրա աշխատանք — Այս տարի K-Minds-ը համագործակցում էAI ընկերության հետ՝ նպատակ ունենալով մասնակիցներին տրամադրել իրական խնդրի վրա աշխատելու հնարավորություն և դրանով իսկ առնչվել ակադեմիական տվյալագիտության ու կիրառական տվյալագիտության միջև տարբերություններին։
  • Ակտիվ ուսուցում — Ակտիվ ուսուցումը խտացված ու խորացված դասեր են, որի հիմնական նպատակն է խորացնել տվյալագիտության վերաբերյալ հիմնարար գիտելիքները և միաժամանակ առնչվել տվյալագետին հատուկ ժամանակակից գործիքակազմին՝ ինչին հաճախ չեն անդրադառնում սովորական ուսուցողական ծրագրերը։
  • Մասնագիտական զարգացում — Մասնագիտական զարգացման փուլն ուղղված է տվյալ ոլորտի այլ մասնագետների հետ ծանոթությունների հաստատմանը, փորձառու մասնագետների հետ խորհրդատվության կազմակերպմանը, հարցազրույցներին մասնակցության պատրասմանը, սեփական անձի ներկայացման և հաջողակ տվյալագետ դառնալու համար անհրաժեշտ այլ հմտությունների զարգացմանը։