ՇՊՀ ռեկտորի ԺՊ Ե. Սերոբյանի Ամանորյա ուղերձը

Սիրելի՛  հայրենակիցներ,

Ավարտվեց  2020 թվականը`  աշխարհի պատմության մեջ հիշատակվելով որպես համավարակի, տնտեսական ճգնաժամի, քաղաքակրթական վերադասավորումների տարի: Հայերիս համար այն կրկնակի ծանր էր, պատուհասեց նաև նոր սերնդի պատերազմը:  Մեր ուսանողներից ու շրջանավարտներից շուրջ 3 տասնյակը բազում հերոս հայորդիների հետ միացան անմահների գնդին՝ մեզ թողնելով հզոր պատգամ, որ ապրողներս իրավունք չունենք պառակտվելու, հուսալքվելու, կոտրվելու և պայքարի զենքերը վայր դնելու

Դժգույն գիշերին միշտ հաջորդում է խոստումնալի լուսաբացը: 2021 թվականը լինելու է մարտահրավերների,  պայքարի և հաղթանակների տարի: Այդ մարտահրավերներին դիմակայելու ենք աշխատանքով, ամեն մի խնդրի մեջ նոր հնարավորություններ տեսնելով:  Մեր հավաքական ուժը պետք է վերամարմնավորվի և արարի  ստեղծագործ մտքի հզոր իրողություններ: Նահանջի ճանապարհ չունենք, մենք դատապարտված ենք ավելի հզոր լինելու, մենք դատապարտված ենք հաղթանակներ տանելու ինքներս մեր նկատմամբ, և այնժամ կհաղթահարվի ցանկացած թշնամի ու խոչընդոտ:

Թո՛ղ  2021 թվականը լինի նոր ժամանակաշրջանի մեկնարկ՝ խաղաղ երկնքով ու ստեղծարար աշխատանքով:

Մաղթում եմ խաղաղություն և բարօրություն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ և յուրաքանչյուր հայի ընտանիքին: