ՇՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Սիրելի՛ մայրեր, կանայք, աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ գարնան զարթոնքի հետ մեկնարկող տոնի առթիվ։

Մեր պատմության ընթացքում հայ կանանց փխրուն ուսերին ծանրացել է ազգապահպանության պարտականությունը, ինչը տարել և տանում են մեծ պատասխանատվությամբ՝ պահպանելով պետության մանրակերտ հանդիսացող ընտանիքի ջերմությունն ու ամրությունը։

Սիրելի՛ գործընկերներ, ուսանողուհիներ ցանկանում եմ, որ ձեր կյանքում միակ մտահոգությունը լինի ուսման և մասնագիտության մեջ ավելի մեծ բարձունքներ գրավելու անհանգստությունը և այդ ճանապարհին ձեզ մշտապես ուղեկցի սիրով ու ջերմությամբ շրջապատող ուժեղ սեռի հոգատարությունը։

Հոգեբաններն ասում են․ «երջանիկ է կինը, երջանիկ է ընտանիքը, հասարակությունը»։

Սիրելի մայրեր, քույրեր, գործընկերներ, ուսանողուհիներ, ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ՝ մաղթելով ընտանեկան երջանկություն և մասնագիտական նորանոր հաջողություններ։

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյան