Հայտարարություն՝ աշխատանքային օրերը տեղափոխելու մասին
ՇՊՀ-ի ռեկտորատը որոշում է ընդունել ԿԳՄՍ նախարարի N26 հրամանի հիման վրա ս/թ-ի մարտի 2-ից 8-ը «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամում դադարեցված ուսումնական պարապմունքները (ներառյալ պրակտիկան) և ՊԴ, վարչական և ուսումնաօժանդակ կազմերի աշխատանքները լրացնելու մասին, որը ներկայացնում ենք ստորև․
- Ս/թ-ի մարտի 2-6-ի աշխատանքային օրերը տեղափոխել համապատասխանաբար մարտի 14-ին, մարտի 21-ին, մարտի 28-ին, ապրիլի 4-ին և ապրիլի 11-ին՝ շաբաթ օրերին:
Բաց թողնված ուսումնական պարապմունքները լրացնել հետևյալ աշխատանքային գրաֆիկով.
N | Օրը | Տեղափոխված օրը |
1 | Մարտի 2 երկուշաբթի | Մարտի 14 շաբաթ |
2 | Մարտի 3 երեքշաբթի | Մարտի 21 շաբաթ |
3 | Մարտի 4 չորեքշաբթի | Մարտի 28 շաբաթ |
4 | Մարտի 5 հինգշաբթի | Ապրիլի 4 շաբաթ |
5 | Մարտի 6 ուրբաթ | Ապրիլի 6 երկուշաբթի |
- Ապրիլի 6-ի միջանկյալ քննությունները տեղափոխել ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը:
- Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 5-րդ կուրսի դասերը մարտի 9-ից ապրիլի 3-ի փոխարեն տեղափոխել մարտի 16-ից ապրիլի 10-ը՝ քննաշրջանն ու լուծարքային շրջանները թողնելով անփոփոխ:
- Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 5-րդ կուրսի պրակտիկան երկարաձգել մեկ շաբաթով՝ փետրվարի 3-ից մարտի 6-ի փոխարեն տեղափոխել փետրվարի 3-ից մարտի 13-ը ներառյալ:
- Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերի II կիսամյակի պրակտիկաները փետրվարի 24-ից մարտի 20-ի փոխարեն տեղափոխել փետրվարի 24-ից մարտի 27-ը ներառյալ:
- ՇՊՀ քոլեջում ս/թ-ի մարտի 2-ից 6-ը բաց թողած դասերը լրացնել մարտի 9-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում՝ անցնելով 6-օրյա աշխատանքային ռեժիմի:
ՇՊՀ ռեկտորատ