«Հայագիտությունը Մոնղոլիայում» խորագրով գիտաժողով ԲՊՀ-ում
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը 2020թ-ի դեկտեմբերի 11-ին կազմակերպում է «Հայագիտությունը Մոնղոլիայում» խորագրով գիտաժողով՝ նվիրված հայագիտության ոլորտում հայ-մոնղոլական կապերի զարգացմանը։
Գիտաժողովին զեկուցումով հանդես կգա Մոնղոլիայի ազգային համալսարանի պատմության պրոֆեսոր, Մոնղոլիայի կայսրության և հայ-մոնղոլական պատմական կապերի մասնագետ Դաշդոնդոգ Բայարսայխանը։
Գիտաժողովի թեմաներն են՝
· հայ-մոնղոլական կապեր,
· հայագիտության հիմնախնդիրներ։
Գիտաժողովին մասնակցելու համար ահրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1LksUnbbEN1ax_-kcoaJwagvOzREwFolQGxdwOwYr3RM/viewform?edit_requested=true մինչև 2020թ-ի հոկտեմբերի 30-ը:
Գիտաժողովի աշխատանքները կընթանան Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ համակցված (առցանց և առկա) ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն։ Ելույթների համար զեկուցողներին կտրվի առավելագույնը 15րոպե։ Զեկուցումները կհրատարակվեն։
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com):