«Ռուսաց լեզուն և մշակույթն արտերկրում. լավագույն կրթական փորձը» խորագրով միջազգային գիտաժողով

Ֆ. Մ. Դոստոևսկու անվան Օմսկի պետական ​​համալսարանը 2021 թ․-ի դեկտեմբերի 6-7-ը կազմակերպում է «Ռուսաց լեզուն և մշակույթը արտերկրում. լավագույն կրթական փորձը» խորագրով միջագային գիտաժողով, որին կարող են մասնակցել ուսուցիչներ,  գիտնականներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուանողներ։

Գիտաժողովի նպատակն է ռուսերենով ուսուցման կազմակերպման փորձի և ռուսերենի՝ որպես օտար կամ ոչ մայրենի լեզվի դասավանդման բնագավառում գիտամեթոդական արդյունքների ներկայացումը: Կլոր սեղանների քննարկման առարկան կլինեն ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ժամանակակից նորարարական մեթոդները, ռուսաց լեզվի և մշակույթի արտասահմանում առաջ մղելու աշխատանքների կազմակերպման հաջողված փորձը:

Գիտաժողովի ձևաչափը՝ առկա և հեռավար։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Գիտաժողով հիմնական ուղղություններն են՝

  • ոուսաց լեզվի խթանումն արտասահմանում. լավագույն փորձ
  • ռուսերենով բաց կրթական կենտրոնների գործունեության կազմակերպում և ռուսաց լեզվի դասավանդում,
  • ոուսական գրականություն և մշակույթը,
  • միջմշակութային կապերը կրթական հարթակում,
  • նորարարական տեխնոլոգիաները կրթության մեջ,
  • ռուսաց լեզվի դասագիրք օտարերկրացիների համար։

Գիտաժողովի արդյունքների հիման վրա բոլոր մասնակիցները կստանան վկայականներ (հեռակա մասնակիցներին՝ էլեկտրոնային ձևով):

Գիտաժողովին որպես ունկնդիր կամ բանախոս մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև  2021 թ․-ի նոյեմբերի 15-ը  էլեկտրոնային եղանակով դիմում-հայտ  լրացնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSesVjiKGvTc7oP0s8-ltItqk3XLQ2uzQBPiz4cg7J1N1sS_gg/viewform, իսկ հոդվածը մինչև 2021 թ․-ի նոյեմբերի 10-ն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ edu.rus.omsu@gmail.com։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com):

2021 Конференция в Таджикистане_ Инф. письмо