ՇՊՀ-ի քոլեջը հայտարարում է 2020-2021 ուստրավա հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջը հայտարարում է 2020-2021 ուստրավա հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն լրիվ միջնակարգ կրթության հիմքով՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

 

  1. «Նախադպրոցական կրթություն» /որակավորումը- Դաստիարակ՝ նախադպրոցական կրթության/- ուսման վարձավճարի չափը տարեկան 60,000 դրամ
  1. «Գրադարանային գործ» /որակավորումը-Գրադարանավար/-ուսման վարձավճարի չափը տարեկան 80,000 դրամ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00 -ից -15.00-ը:

Դիմում-հայտերն ընդունվում են օնլայն՝ dimord.emis.am հարթակի միջոցով։

Մանրամասների համար զանգել 077 61-75-25 հեռախոսահամարով։