Սպորտի և արվեստի ամբիոն

Ամբիոնի պատմություն

Ամբիոն

 

Համալսարանի կառուցվածքային փոփոխությունների հիման վրա, համաձայն Հոգաբարձուների խորհրդի 23.06.2022թ.-ի N 9.1 որոշման՝ լուծարվել են «Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի», և «Արվեստի» ամբիոնները և ստեղծվել է «Սպորտի և արվեստի ամբիոնը»։

Սպորտի ամբիոնը ստեղծվել է 1947 թվականին: Առաջին վարիչն էր ֆիզկուլտուրային շարժման ակտիվ գործիչ Սուրեն Թոփչյանը: 1963-97թթ. ամբիոնը ղեկավարել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Հովհաննես Առաքելյանը, 1997-ից` մ. գ. թ., պրոֆեսոր Բաբկեն Սերոբյանը:

1971 թվականին ԳՊՄԻ-ում բացվեց ֆիզիկական կուլտուրայի բաժինը, որը հնարավորություն ընձեռեց բացել սպորտային խաղերի ու մարմնամարզության մասնագիտական ամբիոն, որի առաջին վարիչն էր դոցենտ Մկրտիչ Մանուկյանը, այնուհետև ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ` Ռ. Մանուկյանը, Ռ. Պապոյանը, իսկ 2006 թ-ից՝ մ.գ.թ դոցենտ Ա. Խաչատրյանը: 2013 թվականից Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մանկավարժության ամբիոնները միավորվել և վերանվանվել են ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի:

...

2017 թվականից համալարանի կառուցվածքային փոփոխությունների հիման վրա ամբիոնը կրկին վերանվանվել է «ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի» ամբիոնի, իսկ 2022 թվականից «Սպորտի և արվեստի» ամբիոնի: 2017 թվականից ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Գ.Վ.Աղանյանը:

Վերոնշյալ տարիներին ամբիոններում աշխատել են ճանաչված բազմափորձ պրոֆեսորներ, Խորհրդային Միության և հանրապետության վաստակավոր մարզիչներ`Հ. Առաքելյան, Հ. Փարսադանյան, Ֆ. Ղազարյան, Գ. Բուտաև, Գ. Մինասյան, Ռ. Պապոյան, Վ. Գրիգորյան, Բ. Սերոբյան, Ա. Մաթևոսյան, Ռ. Մանուկյան, Մ. Մանուկյան, Ռ. Չոլախյան, Հ. Սահակյան, Հ. Անտիկյան, Ե. Արշակյան, Լ.Պետրոսյան, Ս. Մկրտչյան, Ա. Բոյախչյան, Ս. Խաչատրյան, Ա. Խաչատրյան և ուրիշ վաստակավոր մարզիչ մանկավարժներ: Աշխատակիցների զգալի մասն ունեցել է գիտական կոչումներ և աստիճաններ: Այս ամենի արդյունքում ԳՊՄԻ ուսանող մարզիկները դարձել են ինչպես միջբուհական, այնպես էլ հանրապետական և միջազգային մրցումներում հաղթողներ և մրցանակակիրներ: Այս տարիներին ինստիտուտում հիմնավորվեցին ինչպես մենապայքարային, այնպես էլ խաղային ձևերը, որը խթան հանդիսացավ մարզաձևերի զարգացմանը: 1970 ականներից մինչև օրս Լենինական-Գյումրիի բարձրակարգ մարզիկներից 20 օլիմպիական չեմպիոններ և մրցանակակիրներ ` /Յ. Վարդանյան, Լ. Ջուլֆալակյան, Մ. Իսկանդարյան, Ի. Միլիտոսյան, Ա. Ալեքսանյան/, 70-ից ավելի աշխարհի` /Վ. Միլիտոսյան, Մ. Ապիկյան, Հ.Ռուբենյան, Ա. Մանուկյան/ եվրոպայի չեմպիոններ`/Ռ. Էմմիյան, Մ. Ղազարյան, Հ. Ստեփանյան, Խ. Քյափանակցյան/ մեր բուհի ուսանող շրջանավարտներն են եղել:

Ամբիոնի շրջանավարտները 60-ից ավել համաշխարհային և եվրոպական ռեկորդների հեղինակներ են: Նրանք մարզել և մարզում են ՀՀ հավաքական թիմերը, նրանցից մոտ 30-ը` /Մ. Շիրինյան, Ա. Մխիթարյան, Լ. Ջուլֆալակյան., Կ. Սիմոնյան, Ս. Սարգսյան, Գ. Վարդանյան, / ՀՀ վաստակավոր մարզիչներ են:

Այսօր էլ ամբիոնում իրենց ուսումնառությունն են ստանում և մասնագիտական գիտելիքներն են զարգացնում տարբեր մարզաձևերից ազգային հավաքականի անդամներ, բարձրակարգ մարզիկներ`(աթլետիկա՝ Ե.Մկրտչյան, ծանրամարտ՝ Ս. Գասպարյան,Գ.Կարապետյան,Ա.Աղանյան, ըմբշամարտ՝ Լ. Գևորգյան, Կ. Խաչատրյան, սամբո՝ Գ. Մխիթարյան, Մ. Մանուկյան, ձյուդո՝ Վ. Սարգսյան, Վ. Աղանյան, բռնցքամարտ՝ Գ. Հովհաննիսյան, Ժ. Համազարյան, Ա. Հովհաննիսյան, Դ. Չալոյան, Հ. Ճղրիկյան, Հ. Հակոբյան, հրաձգություն՝ Հ. Մարգարյան, Գ. Հարությունյան, ֆուտբոլ՝ Վ. Այվազյան, Ռ. Մկրտչյան, բասկետբոլ՝ Հ. Գրիգորյան, Ա. Ասեսյան և այլ մարզաձևերից), ովքեր մշտապես ցուցաբերում են բարձր մարզական արդյունքներ ոչ միայն հանրապետության, այլ նաև միջազգային հարթակներում:

Ամբիոնը մեծ աշխատանք է կատարել նաև գիտամանկավարժական բնագավառում: Տպագրվել են ինչպես գիտական, այնպես էլ մեթոդական աշխատանքներ, որոնք իրենց նպաստն են բերել ուսանողների ուսումնադաստիարակչական գործընթացում: Ամբիոնին է պատկանում մանկապարտեզներում ֆիզիկական դաստիարակության պարապմունքների կազմակերպման առաջարկությունը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել է պարապմունքների անցկացման մեթոդաբանություն, որը ներդրվել է ինչպես քաղաքի, այնպես էլ հանրապետության և նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում` ամբիոնին բերելով համամիութենական ճանաչում:

Ամբիոնն իր գործունեության ընթացքում կազմակերպել է հետևյալ հանրապետական գիտական նստաշրջանները` «Ֆիզիկական դաստիարակություն և նրա դասավանդման մեթոդիկա», «Ազգային բանակին՝ առողջ զինվոր», «Օլիմպիական շարժում», ինչպես նաև «Աճող սերնդի ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականություն» թեմաներով:

Այսօր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմից Գ.Վ.Աղանյանը 065 մասնագիտական խորհրդի անդամ է, Ա.Ա.Սիմոնյանը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ է և գեղարվեստական մարմնամարզության միջազգային կարգի մրցավար է: Գ. Բարսեղյանն ընտրվել է Աթլետիկայի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ:

Ամբիոնի կողմից մշտապես խրախուսվում են մարզական միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, միջֆակուլտետային և միջբուհական միջոցառումների մասնակցությունը: Ամբիոնի ուսանողները մասնակցություն են ունեցել Հանրապետական ուսանողական մարզական խաղերին և զբաղեցրել մրցանակային տեղեր տարբեր մարզաձևերից: Ամբիոնը սերտ համագործակցության մեջ է գտնվում մարզի և հանրապետության ֆիզկուլտուրային և սպորտային կազմակերպությունների /ուսանողական մարզական ֆեդերացիա/ հետ:

ՇՊՀ Սպորտի և արվեստի ամբիոնը առաջնային դեր է խաղում Շիրակի տարածաշրջանում մարզիկների պրոֆեսիոնալիզմի աճի, մասնագետ կադրերի պատրաստման և ֆիզիկական կուլտուրայի, սպորտի բարձր մակարդակի ապահովման գործում:

Դասախոսներ

Գևորգ Աղանյան
Ամբիոնի վարիչ
Մանկ.գիտ. թեկն, դոցենտ
Ինքնակենսագրություն
Բաբկեն Սերոբյան
Մանկ.գիտ. թեկ․, պրոֆեսոր
Ինքնակենսագրություն
Ազատ Մաթևոսյան
Ֆիզ․ կուլտ․ և սպորտի վաստ․ գործիչ, պրոֆեսոր
Ինքնակենսագրություն
Արթուր Խաչատրյան
Մանկ.գիտ. թեկ․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Գրիգոր Բարսեղյան
ՀՀ Աթլետիկայի հավ․ գլխ․ մարզիչ, մանկ․գիտ․, թեկ․
Ինքնակենսագրություն
Արտուշ Խաչատրյան
Դոցենտ
Ինքնակենսագրություն
Վահե Թորոսյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Հովհաննես Այվազյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Ասյա Սիմոնյան
Գեղարվ․ մարմ․ միջ․ կարգի մրցավար, մանկ. գիտ. թեկ․
Ինքնակենսագրություն
Համլետ Անտիկյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Սարգիս Գյուլյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Արթուր Միքայելյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Վալերի Խաչատրյան
Պրոֆեսոր
Ինքնակենսագրություն
Աշոտ Միքայելյան
Դոցենտ
Ինքնակենսագրություն
Արտուշ Պապոյան
Դոցենտ
Ինքնակենսագրություն
Արաքսյա Մարգարյան
Արվեստագիտ. թեկն., դոցենտ
Ինքնակենսագրություն
Արմինե Միքայելյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Ցոլակ Կոշտոյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Անժելիկ Մանվելյան
Դասախոս
Ինքնակենսագրություն