Պարգևատրվել են «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 2018 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող են ճանաչվել  ՀՀ 15  բուհերի 37 ուսանողներ, 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և  մշակույթ- սպորտ):

Շիրակի պետական համալսարանից հավաստագրով և միանվագ դրամական կրթաթոշակով պարգևատրվել են Սվետլանա Հովհաննսիյանը՝ բակալավրի կրթական ծրագրով և Հայկանուշ Կարապետյանը՝ մագիստրոսի կրթական ծրագրով: