ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկեր

Հրավիրում ենք մասնակցելու «Կանաչ Կլիմայի Հիմնադրամ – ֆինանսավորման նոր հնարավորություններ» խորագրով սեմինար խորհրդակցությանը, որի նպատակն է ներկայացնել Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև հնարավոր փոխգործակցության շրջանակը, ինչպես նաև ֆինանսավորման համար ներկայացվելիք ծրագրերի ընդհանուր շրջանակն ու պայմանները։ Հիմնադրամի համար գերակա համարվող ոլորտներում (օրինակ՝ կանաչ էներգետիկա, գյուղատնտեսություն, թափոնների վերամշակում) առաջարկվելիք ծրագրերը հնարավորություն ունեն ֆինանսավորվել առավել բարենպաստ պայմաններով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում հանրապետությունում հիշատակված ոլորտների զարգացման համար։

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ 194 երկրների կողմից: Այն հանդիսանում է Կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմը սպասարկող կառույցը, որն իր առջև խնդիր է դրել մինչև 2020 թվականը տարեկան ներգրավել 100 մլրդ ԱՄՆ դոլար՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու հարցում զարգացող երկրներին աջակցելու նպատակով:

Սեմինարը տեղի կունենա ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 12:00-ից 14:30-ը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Օրակարգ