Հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացվում է ՀՀ բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց, որի շահառու կարող են լինել հետևյալ խմբի ներկայացուցիչները՝

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները,

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները,

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները,

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները,

5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները:

Նշված խմբերում ներառված անձինք հոգեբանական աջակցություն ստանալու համար կարող են դիմել consortium@cpsr.info էլ. հասցեով:

Վերոնշյալ խմբերում չներառված անձինք կարող են ստանալ ոչ առերես հոգեբանական աջակցություն՝ գործող հոգեբանական 060-777-834 թեժ գծի միջոցով, որը գործում է շուրջօրյա (ժամը՝ 08:00-24:00-ն):