Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները, ինչպես նաև նկատի ունենալով 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի մեկնարկային ժամկետները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող ուսանողներին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի բակալավրի հեռակա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2021 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով.

ա) Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu. am:

բ) Թղթային տարբերակը՝ համալսարանում՝ հասցեն՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 4:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. անձնագրի պատճենը,

2. ակադեմիական տեղեկանքը,

3. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,

4. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70