Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողների համար

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ /N1187-A/2   09.09.2020թ./ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կկազմակերպվեն՝

ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ):

ք. Վանաձոր, փ. Աղայան 58, հեռ.՝ 093445990 (Վարդանյան Ռուդիկ):

ք. Իջևան, փ. Այգեստան 21, հեռ.՝ 094961616 (Սարգսյան Աղավնի):

ք. Գավառ, փ. Ազատության 36, բն. 39, հեռ.՝ 077625252 (Գաբոյան Սվետա):

ք. Աշտարակ, հասցե՝ փ. Ղազար Փարպեցու, տուն 34, հեռ.՝ 093970233 (Սիմոնյան Կարեն):

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
  2.    3×4 չափի երկու լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ և/կամ քաղվածք և  վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
  5. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
    6. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 163528999994 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ է, ներառյալ` տրամադրվող գրենական պիտույքները, ուսումնական նյութերի էլեկտրոնային փաթեթը:

Մասնակիցներն անվճար կարող են օգտվել համալսարանի գրադարանից և սպորտդահլիճից:

Մասնակիցների խմբի ձևավորումից հետո նրանց հետ կքննարկվի վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը:

Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման հարուստ փորձ ունեցող` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են  2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր /բացի շաբաթ, կիրակի և տոն  օրերից/,  ժամը 9:00-ից 16:00-ը՝ հետևյալ հասցեներով.

ք. Գյումրի, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ՝  ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ),

ք. Վանաձոր՝ փ. Աղայան 58, հեռ.՝ 093445990 (Վարդանյան Ռուդիկ),

ք. Իջևան՝ փ. Այգեստան 21, հեռ.՝ 094961616 (Սարգսյան Աղավնի),

ք. Գավառ՝ փ. Ազատության 36, բն. 39, հեռ.՝ 077625252 (Գաբոյան Սվետա),

ք. Աշտարակ՝ փ. Ղազար Փարպեցու, տուն 34, հեռ.՝ 093970233 (Սիմոնյան Կարեն)

Դասընթացները կանցկացվեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 14-ը ներառյալ՝ 15 օր, 6 օրյա գրաֆիկով, սուրճի ընդմիջումով:

ՇՊՀ ՌԵԿՏՈՐԱՏ