«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 2020/2021 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

Ընդունելության կարգ

Մասնագիտությունների ցանկ

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 10-ից 30-ը, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 16:00-ը, իսկ սեպտեմբերի 30-ին մինչև ժամը 18:00-ն:

ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 Դիմորդը բուհին ներկայացնում է՝

1)  միջնակարգ  կրթության  ատեստատը  կամ  միջին  մասնագիտական  կամ  մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,

2) 2 լուսանկար (3 x 4 սմ չափսի), 

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական,

փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

4)  զինվորական  գրքույկ  (առկայության  դեպքում)  կամ  զինվորական  կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

5)  սույն  կարգի  28-30-րդ  կետերով  սահմանված  արտոնություններից  օգտվող  դիմորդները ներկայացնում  են  համապատասխան  փաստաթղթեր  (1-ին  կամ  2-րդ  խմբի  և  մինչև  18  տարեկան մանկուց  հաշմանդամության,  առանց  ծնողական  խնամքի  մնացած  լինելու  մասին,  ինչպես  նաև Հայաստանի  Հանրապետության  պաշտպանության  նախարարության,  Հայաստանի Հանրապետության  ոստիկանության  և  Հայաստանի  Հանրապետության  ազգային  անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

7)  տեղեկանք  տվյալ  տարվա  ներբուհական  ընդունելության  քննությունների գնահատականների վերաբերյալ,

8)  «Գնահատման  և  թեստավորման  կենտրոն»  ՊՈԱԿ-ի  կողմից  տրված  միասնական քննությունների վկայագիր,

9)  առկա  ուսուցման  համակարգում  սովորող  անձինք,  հեռակա  ուսուցման  ընդունելության մրցույթին  մասնակցելու  համար  կարող  են  ներկայացնել  միջնակարգ  կրթության  ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10)  ընտանիքի  անապահովության  միավորի  վերաբերյալ  սոցիալական  ծառայություններ տրամադրող  տարածքային  մարմնի  տրամադրած  տեղեկանք,  Հայաստանի  Հանրապետության կառավարության  2014  թվականի  դեկտեմբերի  18-ի  N  1444-Ն  որոշման  N  1  հավելվածում ներառված  սոցիալական  աջակցություն  ստացող  համայնքներում  հաշվառված  և  վերջին  հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

11) Ընդունելության քննության համար բուհի ՀՀ 11802024816700  հաշվեհամարին դիմորդի անունով մուծված 1500 դրամի կտրոն:

Դիմորդը կարող է փաստաթղթերն ուղարկել նաև առցանց, admisscom@shsu.am էլփոստին՝ ներբեռնելով և լրացնելով դիմում-հայտը, դիմում-հայտին կցելով պահանջվող ԲՈԼՈՐ, ուշադրություն՝ ԲՈԼՈՐ փաստաթղթերը:

Դիմում-հայտն առցանց  լրացնելու  դեպքում դիմորդը  ներկայացնում  է  սույն  կետով սահմանված  փաստաթղթերի  կրկնօրինակները՝  էլեկտրոնային  եղանակով,  իսկ  բնօրինակները՝ բուհ ընդունվելուց հետո:

Էլփոստ՝ admisscom@shsu.am

Հեռ. +37431269494

Բջջ. +37493743051