ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ.

ՀՀ կառավարությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում է տրամադրում  ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի առկա, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին:

2020-2021 ուստարում ուսումնառող բոլոր այն ուսանողները, ովքեր ընդգրկված են  ընտանեկան նպաստի համակարգում, իրենց ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը և անձնագրի պատճենը կարող են ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ՝ մինչև ս/թ սեպտեմբերի  20-ը ներառյալ:


Հիշեցնում  ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված՝ ուսանողի ՄՈԳ-ի նվազագույն շեմը հաղթահարած և  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ուսանողներին: