ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇՊՀ-ի հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Նկատի ունենալով ՀՀ-ում տիրող իրավիճակը և արտակարգ դրության ռեժիմի անցնելու հանգամանքը՝ ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման նպատակով ՇՊՀ-ն անցնում է բակալավրի (առկա/հեռակա), մագիստրատուրայի (առկա) և հետազոտողի կրթական ծրագրերի այլընտրանքային ուսուցման՝ օգտագործելով հեռավար և առցանց ուսուցման հնարավորությունները:

Ապավինելով մեր գործընկերների և ուսանողների բարձր սոցիալական պատասխանատվությանը՝ խնդրում ենք ցուցաբերել մասնակցության մեծ ակտիվություն գործարկվող էլեկտրոնային հարթակներում:

Կրթական ծրագրերով նախատեսված պրակտիկաների (մանկավարժական, արտադրական, ուսումնական) իրականացման վերաբերյալ կլինի առանձին հաղորդում:

Հիշեցնենք նաև, որ ՇՊՀ-ի ուսանողների համար գործում է library.shsu.am մասնագիտական գրականության էլեկտրոնային ռեսուրսների բազան: