Ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև մարտի 23-ը

ՇՊՀ-ի հարգելի՛ սովորողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ․

ՀՀ վարչապետի հայտարարության համաձայն, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում աշխատանքները դադարեցվել են առնվազն մինչև մարտի 23-ը։

Փակ կլինեն նաև Շիրակի պետական համալսարանը, համալսարանի քոլեջն ու ավագ դպրոցը։

Հետագա գործողությունների վերաբերյալ կլինեն լրացուցիչ տեղեկություններ։

Սիրելի՛ ուսանողներ, միևնույն ժամանակ, հորդորում ենք  խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, այս ընթացքում զբաղվել  ինքնակրթությամբ և պատրաստվել միջանկյալ  քննություններին։

Մաղթում ենք առողջություն բոլորին։