Հայտարարություն

Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակում  բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի ուսանողների պրակտիկան կազմակերպվելու է  ս.թ. մարտի 1-ից մինչև մարտի 29-ը:

Պրակտիկայի վայրի փոփոխության վերաբերյալ ուսանողների դիմումներն ընդունվում են ամեն օր ժամը 14:00-ից մինչև 17:00 ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում  մինչև  ս.թ. փետրվարի 22-ը՝  համաձայն «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացվող պրակտիկաների կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4.2 կետի: