ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

Ռումինիայի Տիմիշոարայի Արևմտյան համալսարանը մեկնարկել է 2022-2023 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերի ուսանողները:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 4 ամսով:

Շարժունությունն իրականացվելու է հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. Քիմիա
  2. Կենսաբանություն
  3. Աշխարհագրություն
  4. Ֆիզիկա
  5. Մաթեմատիկա
  6. Համակարգչային գիտություն
  7. Սոցիոլոգիա
  8. Հոգեբանություն

Ծրագիրը հոգում է ակադեմիական շարժունության հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը:

Մանրամասների համար դիմել մինչև սույն թվականի մարտի 31-ը, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-17:30, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: