Հայտարարություն

Շիրակի պետական համալսարանի արտաքին և ներքին բոլոր շահառուներին տեղեկացնում ենք, որ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով ուսումնական գործընթացը առցանց կազմակերպելու հանգամանքով՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը դիմումներ ներկայացնելու, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր ստանալու համար համալսարան կարող եք այցելել աշխատանքային բոլոր օրերին՝ ժամը 10։00-13։00, իսկ առցանց դիմել՝ info@shsu.am էլեկտրոնային հասցեով։