Հայտարարություն ՇՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման առաջին կուրսեցիների համար

Շիրակի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման առաջին կուրսերի ուսանողներին տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 29-ին համալսարանի յուրաքանչյուր ֆակուլտետում կկայանա տեղեկատվական հանդիպում։ Հանդիպումը կազմակերպվում է համալսարանին ծանոթանալու, դասերը առցանց անցկացնելու մեթոդներն ու գործիքները յուրացնելու, ուսումնական գործընթացի կազմակերպման այլ մանրամասներին տեղեկանալու նպատակով։

Տեղեկատվական հանդիպումները կազմակերպվելու են հետևյալ ժամանակացույցով.

Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ- 29․10, ժամը 11։00

Մանկավարժության ֆակուլտետ- 29․10, ժամը 12։00

Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ- 29․10, ժամը 13։00

Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ- 29․10, ժամը 14։00

Ռազմական ամբիոն- (ներկայանալ ռազմական ամբիոնի մասնաշենք)- 29․10, ժամը 13։00

Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և համալսարանի տարածքում պահպանել հակահամաճարակային կանոնները։