ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով ՀՀ Առողջապահության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 30-Ն հրամանը, 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը, Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 25.10.2021թ. թիվ 01/11.2/24434-2021 գրությունը՝ «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամում ուսումնական գործընթացը կազմակերպել հետևյալ կերպ.

  1.  2021-2022 ուստարվա բակալավրի առկա ուսուցման համակարգի.

ա. ուսումնական գործընթացը սույն թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ը կազմակերպել առցանց եղանակով, բացառությամբ 26.10.2021 թվականին նշանակված առաջին ստուգումների,

բ. 27.10.2021 թվականից առաջին ստուգումները իրականացնել առցանց՝ բանավոր:

  1. 2021-2022 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացը սույն թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը կազմակերպել առցանց:
  2. 2020-2021 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կիսամյակի լուծարային շրջանը կազմակերպել առցանց՝ բանավոր:
  3. 2021-2022 ուստարվա բակալավրի առկա ուսուցման համակարգի չորրորդ կուրսերի համար նոյեմբերի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում շարունակել դասացուցակով իրականացվող ուսումնական գործընթացը, իսկ պրակտիկաների սկիզբը տեղափոխել 2021 թվականի նոյեմբերի 15-ը: