ՇՊՀ 2021/2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքներ

Հարգելի՛ դիմորդներ, կից հղմամբ հրապարակում ենք ՇՊՀ 2021/2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները

Ցուցակները՝  այստեղ

Ուշադրություն!!!

Բոլոր այն դիմորդները, ովքեր կկարդան իրենց անուն-ազգանունները կցված ցուցակներում, խնդրում ենք ս.թ. հուլիսի 19-ին ժամը 11.00-ից 16.00-ն, կամ հուլիսի 26-ին ժամը 11.00-ից 16.00-ն ՇՊՀ ընդունող հանձնաժողով ներկայանան հետևյալ փաստաթղթերով՝
  • Անձը հաստատող փաստաթուղթ՝ կրկնօրինակով
  • Ավարտական փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ)
  • Երկու լուսանկար՝ 3X4 չափսի (ովքեր չեն ներկայացրել)
  • Զինվորական ծառայության մեկնած դիմորդների ներկայացուցիչները ներկայացնում են վերը նշված փաստաթղթերը, ինչպես նաև դիմորդի՝ զինկոմիսարիատի կողմից տրամադրված ծանուցագիրը:
  • Արտոնություն ունեցող դիմորդները ներկայացնում են արտոնությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները:
Շնորհավորում ենք և ցանկանում բարի երթ:
Հարգանքով՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողով