ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (AMERICAN STUDIES) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտողների մրցույթ:

Մրցույթի նպատակներն են՝

  • Համախմբել ամերիկագիտության կամ հարակից բնագավառների գիտահետազոտական ներուժը,
  • Ձևավորել և զարգացնել համապատասխան գիտական միջավայր և խթանել ամերիկագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը:

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող հետազոտողներ:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են`

  • Առնվազն հինգ տարվա գիտահետազոտական փորձառություն ամերիկագիտության կամ հարակից բնագավառներում.
  • Գիտական աստիճան հասարակական գիտությունների ոլորտում.
  • Միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  • ինքնակենսագրական (CV),
  • գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ 3-5 էջի սահմանում.
  • ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառին վերաբերող գիտական մեկ հոդվածի (կամ համապատասխան տեքստային հատվածի) օրինակ.
  • հետազոտական առաջարկ (Research Proposal)` առավելագույնը 1500 բառի սահմաններում` առաջարկված թեմատիկաներից որևէ մեկի շրջանակում`
  1. ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունը և գործընթացները/ The U.S. Regional Policies and Processes/
  1. ՀՀ-ԱՄՆ. համագործակցության ռազմավարություններ և ձևաչափերը, հայկական սփյուռքի դերը /The S. and Armenia: Cooperation Frameworks and Strategies, Armenian Diaspora in the US — state of the art and development vision/
  2. ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում /The U.S. policies in the South Caucasus/
  3. Թուրքիա – ԱՄՆ հարաբերություններ /U.S.-Turkey Relations/
  4. ԱՄՆ էներգետիկ քաղաքականությունը. տարածաշրջանային չափում /U.S. Energy Policies: Regional Dimensions/

Մրցույթը հաղթահարած դիմորդների հետ կկնքվի պայմանագիր`  վեց ամիս ժամկետով (լրացուցիչ երկարաձգման հնարավորությամբ):

Մրցույթի արդյունքներով ընտրված հետազոտողների ակնկալվող աշխատանքային արդյունքը մեկական գիտական հոդվածի տպագրումն է միջազգային պարբերականներում և «Բանբեր Երևանի Համալսարանի» գիտական հանդեսում: Բացի այդ, ընտրված հետազոտողները հնարավորություն կունենան իրենց պայմանագրերի գործողության ժամկետում Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի շրջանակներում անցկացնելու սեմինարների շարք:

Մրցույթի մասնակիցներն իրենց դիմումները կարող են ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն, կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝   «Ամերիկյան   հետազոտություններ»  ծրագրի   ղեկավար,  պրոֆ․Ալ․ Մարգարովին՝ amarkarov@ysu.am, «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ․ Ագլյանին՝ aglyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեներին:

Մրցույթի մասնակիցների դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. hոկտեմբերի 29-ը: