Երեք չեմպիոն Շիրակի պետական համալսարանից

Փետրվարի 4-ին «Դինամո» մարզահամալիրում կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել են 13 մարզիկներ՝ տարբեր քաշային կարգերում։  Հայաստանի ոսկե մեդալակիրներից 3-ը՝  Համբարձում Հակոբյանը, Արարատ Հարությունյանը և Դավիթ Չալոյանը,  Շիրակի պետական համալսարանի  «Ֆիզդաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի ուսանողներ են։

Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ամբողջ հանրույթը շնորհավորում է չեմպիոններին, մաղթում նորանոր նվաճումներ բոլոր ստուգատեսներում և անկոտրում կամք՝ Օլիպիական ոսկին Հայաստան բերելու ճանապարհին։