Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների՝ ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների  մասին

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/դրույթների պահանջները՝ §Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան¦ հիմնադրամի (ներբուհական) և այլ բուհերից ուսանողների՝ համալսարանի առկա համակարգ (համապատասխան կամ հարակից մասնագիտություններով) տեղափոխության մասին 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունվարի 23-ից մինչև փետրվարի 20-ը ներառյալ` թղթային կամ էլեկտրոնային տարբերակներով.

  • Թղթային տարբերակը՝ համալսարանում, հասցեն՝ ք.Գյումրի,Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն:
  • Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu.am:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
  4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):

 

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70