«Մանկավարժական բուհերի ուսանողուհիների ֆիզիկական վիճակի գնահատման մոդելային սանդղակները» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Մանկավարժական բուհերի ուսանողուհիների ֆիզիկական վիճակի գնահատման մոդելային սանդղակները» թեմայով: Բանախոսն էր Սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս, մանկ․ գիտ․թեկն․ Ասյա Սիմոնյանը։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց մոդելային սանդղակների մշակման հիմքերը, ինչպես նաև հետազոտության կազմակերպման ընթացքը և կիրառված մեթոդները։ Նա նշեց, որ հետազոտության նպատակը բուհի ուսանողների ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության մոնիթորինգի տվյալների հիման վրա 18, 19 և 20 տարեկան ապագա մանկավարժների ֆիզիկական վիճակի գնահատման մոդելային սանդղակներ մշակելն էր, որոնք կարող են ծառայել որպես նորմատիվների մշակման հիմք։
Ա․ Սիմոնյանն ընդգծեց, որ նկարագրված մեթոդիկայի հիման վրա արդեն մշակվել են նշված մոդելային սանդղակները՝ հավելելով, որ այս աշխատանքը նմանօրինակ առաջին փորձերից է մեր հանրապետությունում:
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում և հարցուպատասխան։