Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 4
Ամառային դպրոցի չորրորդ օրը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Ե. Սերոբյանը մասնակիցներին ընդունեց իր աշխատասենյակում, որտեղ նրանք ծանոթացան ռեկտորի աշխատանքային առօրյային։
Հաջորդիվ սաները ճանաչողական այցով Հասարակական գիտությունների ֆակուլտետում էին, որտեղ տարբեր մասնագիտությունների գծով սովորող ուսանողները սահիկաշարերի միջոցով ներկայացրին ամբիոնների գործունեությունը և մասնագիտությունների առանձնահատկությունները։ Աշակերտների հետ հանդիպում-քննարկում ունեցավ նաև Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աշոտ Հակոբյանը։
Օրվա ավարտն այս անգամ ազդարարվեց սպորտային հրաձգության մրցումով, որն անցկացվեց համալսարանի հրաձգարանում՝ Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ Գևորգ Աղանյանի ղեկավարությամբ։