Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման հայտարարություն

Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար 2023-2024 ուստարվա երկրորդ փուլի դիմումներն ընդունվում են մինչ սույն թվականի ապրիլի 8-ը։

 Հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով սովորող այն ուսանողները, ովքեր ունեն նեքոհիշյալ կարգավիճակը և առաջին փուլում չեն ներկայացրել դիմում, պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետում պետք է ներկայացնեն իրենց ֆակուլտետի դեկանին:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության (հեռակա բակալավր — առնվազն 60 ՄՈԳ),  տրամադրում է՝

  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00: