ՀՀ Պաշտպանության նախարարը պարգևատրել է ՇՊՀ Ռազմական ամբիոնի պետին

 Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ռազմական ամբիոնի պետ գնդապետ Արթուր Վազգենի Մկրտչյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալով:
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն այսօր տեղի ունեցած ռեկտորատի ընդլայնված նիստի ընթացքում մեդալը փոխանցեց գնդապետ Արթուր Մկրտչյանին։ Նա համալսարանի ողջ հանրույթի անունից ջերմորեն շնորհավորեց գնդապետին և մաղթեց, որ մեր հայրենիքում երբեք չպակասեն Արթուր Մկրտչյանի նման հայրենանվեր և պատասխանատու սպաները։