Տեղեկատվական հանդիպում պրակտիկային ընդառաջ

Շիրակի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսերի մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաները կանցկացվեն նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 4-ը։
Պրակտիկային ընդառաջ ուսանողների հետ տեղեկատվական հանդիպում անցկացրեց համալսարանի՝ ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանը։
Նա ՇՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացվող պրակտիկաների կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն՝ ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։ Ըստ մասնագիտությունների ներկայացրեց պրակտիկայի անցկացման վայրերը։

Հանդիպման ավարտին Ի․ Շուխյանը պատասխանեց ուսանողների հարցերին։