Շիրակի պետական համալսարանում անցկացվեց գիտական սեմինար

Շիրակի պետական համալսարանում անցկացվեց հերթական գիտական սեմինարը՝ «Մասնագիտական կրթական ծրագրերի հիմքում ընկած տեսություններ» թեմայով, որի բանախոսն էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Կարապետյանը։
Սեմինարի նպատակն էր լուսաբանել մասնագիտական կրթական ծրագրերի տեսական դրույթները և ժամանակակից կրթության փիլիսոփայությունը։
Սեմինարն ընթացավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում։