Հրավիրում է «ԱՐԱՄԱԶԴ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամը

«ԱՐԱՄԱԶԴ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամի՝ «Մինա Շիրվանյան»անվանական կրթաթոշակից օգտվող ուսանողներըսույն թվականի մայիսի 25-ին ժամը 12։00-ին  այցելելու են Շիրակի պետական համալսարան, որպեսզի ներկայացնեն կրթաթոշակի ծրագիրը,դրան դիմելու կարգը և այլ մանրամասներ։

Ծրագիրը Շիրակի պետական համալսարանումգործում Է 2023թ սեպտեմբերից՝ բակալավրի 1-ից 4-րդ կուրսերի առկա (վճարովի) համակարգի այն ուսանողների համար, ովքեր սովորում են «Մենք ենք Գյումրին» հանձնախմբի կողմից նախընտրած մասնագիտություններով

Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ

• Կենսաբանություն

• Մաթեմատիկա

• Դեղագործական քիմիա

• Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

• Ֆիզիկա

• Տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

• Ռուսաց լեզու և գրականություն

• Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն

• Պատմություն

• Լրագրութուն:

Հասարակական գիտությունների ֆակուլտետ

• Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

• Համակարգչային գրաֆիկա:

Ռազմական ամբիոն

• Նախնական զինվորական պատրաստություն:

Հանդիպումը տեղի կունենա ՇՊՀ նիստերի դահլիճում:

Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: