Հանդիպում որակի աջակից-ուսանողների հետ. օր 2

ՇՊՀ-ի Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը բակալավրի կրթական ծրագրով սովորող որակի աջակից-ուսանողների հետ հանդիպեց փետրվարի 23-ին։

Ինչպես նախորդ հանդիպման ընթացքում, այս անգամ ևս քննարկման հարցերն առնչվում էին «Կրթության որակ» հասկացությանն ու դրա ապահովման առանձնահատկություններին: Գ. Ավետիսյանը մասնակիցներին ծանոթացրեց ՇՊՀ-ում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր կենտրոնների և բաժինների գործունեությանը, ինչպես նաև «Բակալավրիատի առկա/հեռակա և մագիստրատուրայի կրեդիտային կրթական ծրագրերով ուսումնառության արդյունքների գնահատման և բողոքարկման» և «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման» ընթացակարգերում կատարված լրամշակումներին ու բարեփոխումներին։

Գ. Ավետիսյանն անդրադարձավ նաև ՇՊՀ-ում մեկնարկած «Ուսանողի ձայն» նախագծի նպատակներին ու խնդիրներին:

Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանն էլ մասնակիցներին ներկայացրեց 2023-2024 ուստարում ՇՊՀ բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների և շրջանավարտների կարիքների բացահայտման համար արված հարցումների արդյունքները։

Հանդիպումն ընթացավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։