Մեկնարկում է «Viva University» ծրագրի 3-րդ փուլը

Ունե՞ս սովորելու մեծ ցանկություն և ցանկանո՞ւմ ես կատարել մասնագիտական առաջին քայլերդ, ապա Վիվա-ՄՏՍ-ը հենց քե՛զ համար է մեկնարկում «Viva University» ծրագրի 3-րդ փուլը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ վաճառքի և սպասարկման ոլորտներում:

Այս ծրագիրը հենց քեզ համար է, եթե դու՝

  • բուհի 3-4-րդ կուրսի ուսանող ես, սովորում ես մագիստրատուրայում կամ ավարտել ես նախորդ մեկ տարվա ընթացքում,
  • տիրապետում ես հայերենին, ռուսերենին և անգլերենին,
  • ունես MS Office-ի բազային գիտելիքներ,
  • սիրում ես շփվել,
  • մոտիվացված ես և պարտաճանաչ,
  • պատրաստակամ ես ձեռք բերել նորանոր գիտելիքներ ու հմտություններ։

Ծրագրի վերջում կտրվեն ավարտական վկայականներ, իսկ լավագույն ուսանողները, ընկերությունում թափուր հաստիքների առկայության դեպքում, կստանան աշխատանքի հնարավորություն:

Դիմելու համար մինչև սթ մայիսի 18-ը vivauniversity@mts.am էլեկտրոնային հասցեին ուղարկիր՝

  • CV
  • Դիպլոմ (եթե բուհն ավարտել ես վերջին մեկ տարվա ընթացքում) կամ տեղեկանք համալսարանից (եթե դիմելու պահին դեռ սովորում ես)
  • Նախընտրելի մարզը և համայնքը (այդ թվում՝ Երևանը), որտեղ ցանկանում ես մասնակցել ծրագրին։

Բացահայտի՛ր հեռահաղորդակցության ոլորտի առաջատարի մոտ փորձուսուցման առավելությունները: