«Գիտության հիմնարար և կիրառական խնդիրներ» խորագրով XVIII միջազգային սիմպոզիում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան, Վ.Պ. Մակեևի անվան Ուրալի գիտության և տեխնիկայի դպրոցը 2023 թվականի սեպտեմբերի 5-7-ը կազմակերպում  են «Գիտության հիմնարար և կիրառական խնդիրներ» խորագրով XVIII միջազգային սիմպոզիում:

Սիմպոզիումի ծրագիրը ներառում է.

  1. մաթեմատիկա,
  2. ֆիզիկա,
  3. նանոտեխնոլոգիաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  4. էներգիա,
  5. մեքենաշինություն,
  6. մեխանիկա և կառավարման գործընթացներ,
  7. քիմիա,
  8. կենսաբանություն,
  9. հումանիտար և հասարակական գիտություններ,
  10. տնտեսագիտություն։

Մասնակցության դեպքում անհրաժեշտ է զեկույցն ու հայտն  մինչև  2023 թվականի հունիսի 30-ը ներկայացնել Գիտության և տեխնոլոգիայի միջազգային խորհուրդ (հասցե՝ ՌԴ, Չելյաբինսկի մարզ, 456304, ք․Միասս, փող. Հուլիսի 8-ի, 10Ա, գարսենյակ 404):

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com ):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: